Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսաբաց լուսամուտներում» ծնողներին անբարոյական անվանելու պատճառով էր ոտքին կրակոց ստացածը հորեղբոր տուն կռիվ գնացել

Մարտ 09,2022 15:19

Օրեր առաջ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման «պատճառով» եղբորորդու հետույքին կրակած Սամվել Պետրոսյանը (տեսապատկերում) միջադեպից ինքն էլ է վնասվածքներ ստացել գլխի շրջանում, այս պահին հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Ս. Պետրոսյանի եղբորորդին գնացել էր հորեղբոր տուն պարզելու, թե ինչու է վերջինս իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ թույլ տվել հաղորդման ընթացքում:

«Հա, ես ոստիկանությանն էլ ասել եմ, որ կրակել եմ։ Բա եկել է տանս վրա, տվել շուշեքը ջարդել, ինձ էլ է խփել, 15 րոպե մնացել եմ պոլի վրա, նոր էն հիվանդ տղես վեր է կացել, եկել է՝ վերկացրել է ինձ։ Հետո էլ գնացել եմ, սեյֆիս դռները բացել եմ, զենքը հանել եմ… Էդ նախազգուշացում եմ արել, որ խելոք պահի քեզ, արա՛, ոչ մի բան չեմ բողոքել իր ծնողներից «Կիսաբաց լուսամուտներում», ոչ մի բան չեմ խոսացել իր ծնողների մասին, տո իմ ախպոր երեխեն է, ուրիշ մարդ չի: Ես պատերազմի հերոս մարդ, եկել է իմ վրեն՝ եսիմ ինչեր է անում։ Պատուհանը բացել եմ, տվել է ճակատիս, ընկել եմ, գլուխս ջարդվել է, ոսկորս ջարդված է», -Aravot.am-ին պատմեց Սամվել Պետրոսյանը:

Ըստ նրա՝ իր տան վրա հարձակվելու պատճառը եղբորորդու ՝ ալկոհոլի ազդեցության տակ եղած լինելն է. «Պատճառը շատ գիտեմ, զխտկված, խմած է եղել։ Ուրիշ մարդու էլ է դանակով խփել, դանակն էլ ըտեղ ընկած է եղել, ոստիկանները տարել են, էդ ինչի չեն ասում»:

Սամվել Պետրոսյանի եղբորորդու՝ Մհեր Պետրոսյանի կինն էլ մեզ հետ զրույցում այլ բան պատմեց. «Այսօրվա պահի դրությամբ չգիտեմ՝ հիվանդանոցո՞ւմ է, թե՞ ոչ: Ես հիմա Ղարաբաղում եմ, չեմ կարողանում հետը կապվել, գիտեմ՝ վիրահատված պառկած է: Ճիշտն ասած՝ սխալ տեղեկություն է գրված, թե հետույքին է կրակել, կրակոցը եղել է հաշմանդամ ոտքի հետեւի մասին՝ բդին, ինքը 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսնուս հորեղբայրը գնացել է «Կիսաբաց լուսամուտներով» խայտառակել ամուսնուս ծնողներին, անբարոյական է կոչել։ Ամուսինս գնացել, կանչել է, դուռը չեն բացել։ Ինչ-որ քարով էլ տան անդամները խփել են, այդ տունն էլ մերն է: Հիմա դատ է գնում այդ տան համար, ես «բուդկի» մեջ եմ ապրում, իրենք մեր տունն են ապրում արդեն ահագին ժամանակ: Ամուսինս ընդամենը գնացել էր իմանար, թե ինչու են իր ծնողներին անբարոյական կոչել, իրենք էլ հարձակվել են: Ասում են՝ ամուսինս պարսպի վրայով թռել, մտել է իրենց տուն, բայց ինքը նույնիսկ բաղնիքում հենակով է կանգնում, չի կարողանում նորմալ քայլի, ծունկը չի ծալվում։ Ո՞նց կարա պարսպի վրայով թռնի, գնա, մարդ ծեծի»:

Ըստ նրա՝ ամուսնու ուղղությամբ երկու կրակոց է եղել, առաջինը վրիպել է, մյուսը՝ կպել է ոտքին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2021-ից քննվում է Մհեր եւ Դավիթ Պետրոսյանների հայցն ընդդեմ Սամվել Պետրոսյանի՝ հողատարածքն ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031