Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ անձնական պատժամիջոցների ցանկում ներառված են ավելի քան 100 անուններ:
«Պատժամիջոցների նոր փաթեթը փոխանցվել է ԵՄ անդամ-պետությունների քննարկմանը, այն ներառում է ավելի քան 100 պաշտոնյայի անուն՝ Ռուսաստանի նոմենկլատուրայի ներկայացուցիչներ: Այդ փաթեթը նաև ներառում է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ»,- ասել է նա:
Այսօր առավոտյան ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նոր պատժամիջոցներ, վերջնական հաստատման համար տեխնիկական ընթացակարգը դեռ ավարտված չէ: Մեծ հավանականությամբ, նոր պատժամիջոցների ցանկը կհրապարակվի այսօր երեկոյան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ