Մարտի 8-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։
Դեսպան Ավետիսյանը նրան ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ։
Իսպանիայում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև