Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4,2%-ը»․ Արսեն Թորոսյան

Մարտ 09,2022 13:41

«Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլեւ երկրի տնտեսությանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4,2%-ը, եւ դա ամեն մարդու հաշվով կազմում է մոտ 92 000 դրամ։ Սա կարեւոր է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝  նրանք, որոնք պարունակում են նիկոտին եւ աշխատում են ոչ միայն լուծույթի, այլեւ պինդ նյութի գոլորշիացմամբ։

Արսեն Թորոսյանը նշեց՝ չի բացառում, որ այս փոփոխությունը կոնկրետ տնտեսավարման ճյուղի կարող է վնաս պատճառել, բայց համատեքստում օգտակար է ՀՀ-ի համար այնպես, ինչպես օգտակար է եղել աշխարհի մյուս երկրների համար․ «Պարբերաբար պետք է ասել, որ ծխախոտային տեսակներից որեւէ մեկի՝ դասական ծխախոտ, փոխարինիչ․ էլեկտրոնային ծխախոտ, հեղուկ, չոր նյութ, մուծած հարկերը երբեք եւ որեւէ երկրում չեն գերազանցում տված վնասը։ Հիշենք, որ ծխախոտային արտադրատեսակներից ՀՀ-ում տարեկան մահանում է 5500 մարդ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031