Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 09,2022 13:29

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ,
առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Երևան քաղաքում՝

Մարտի 09-ի կեսօրից հետո 10-12-ին, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։

Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 09-ի ցերեկը 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։

Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 09-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 09-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031