Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ «վեյփ»-երը կան 2 տարուց ավելի․ փոխնախարարը պատրաստված չի եկել քննարկմանը»․ Վահե Հակոբյան

Մարտ 09,2022 12:34

«Այդ «վեյփ»-երը (Vape-հեղ) երկու եւ ավելի տարի կան։ Տիկին Լենա Նանուշյանը ոնց որ այդքան էլ պատրաստ չի հրատապության մասին հարցրին պատասխանել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։

«Տեղյա՞կ եք՝ ԵՏՄ դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ։ Այս օրենքի մասին է խոսքը։ Իրենք ունեն դիրքորոշում»,-դիմելով հարցի զեկուցող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ հարցրեց Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ եւ հրատապության կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝ նրանք, որոնք պարունակում են  նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

Ապա Վահե Հակոբյանը շեշտեց, որ օրենքի այս լրացումը կառավարության նիստում եղել է չզեկուցվող հարց, եւ շրջանցել են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը․ «Հորդորում եմ նախագիծը հետ ուղարկել կառավարություն, որովհետեւ ԵՏՄ շրջանակներում կոմիտեն հստակ դիրքորոշում է տվել էկոնոմիկայի նախարարությանը, որից հետո նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այն ընթացիկ տարվա վերջում է տալու եզրակացություն, որից հետո միայն ԵՏՄ-ի հետ գալու են ընդհանուր հայտարարի։ Հստակ ամրագրվել է կոմիտեի գրածում, որ նոր արգելքն անընդունելի է»։

ՔՊ-ական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դիմեց Վահե Հակոբյանին․ «Որեւէ մեկը ձեզ չի խանգարել սա քննարկել ձեր հանձնաժողովում։ Ֆինանսավարկայինում, օրինակ, քննարկվել է, որովհետեւ երկուշաբթի արտահերթ նիստ ենք արել եւ եզրակացություն տվել։ Այսինքն, աշխատանքի կազմակերպման հարց է։ Եթե այստեղ առավոտից երեկո աշխատում ենք, խնդիր չի լինում որեւէ բան քննարկելու»։

Ինչ վերաբերում է օրենքի հրատապությանը, Գեւորգ Պապոյանը շեշտեց, որ երբեք չի ծխել․ «Ծխելը վնասակար է առողջությանը։ Ծխել պետք չէ եւ չի կարելի։ Այս նախագիծը ծխելու դեմ է։ Պետք չի մտածել, որ եթե որեւէ բան ենք ասում այս նախագծի դեմ, ուրեմն կողմ ենք ծխելուն։ Այդպես չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031