Փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում գերության մեջ գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատել է Ադրբեջանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվել հարազատների հետ կապը պահել՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված ուղերձների միջոցով»,- նշել է Ամատունին։