«Ամերիկայի ձայն». Shell-ը դադարեցրել է ռուսական նավթի գնումը՝ երեքշաբթի օրը հայտարարելով, որ աստիճանաբար կհանի ռուսական էներգետիկ ոլորտի բոլոր ապրանքները՝ նավթից մինչև բնական գազ։ Այդպիսով Shell-ը դարձավ արևմտյան առաջին խոշոր նավթային ընկերություններից մեկը, որն ամբողջությամբ հրաժարվեց Ռուսաստանի հետ համագործակցությունից:
Երկուշաբթի օրը LCOc1 նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 139 դոլարը՝ հասնելով 2008 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Աճը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները սկսեցին քննարկել ռուսական նավթի ներկրման արգելքի հարցը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով:
Shell-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Խոսքը, մասնավորապես, «Սախալին-2» ձեռնարկության մասին է, որտեղ ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 27,5%-ը և վերահսկվում է «Գազպրոմ ԳԱԶՊ»-ի կողմից։
«Մենք քաջատեղյակ ենք, որ անցյալ շաբաթ ռուսական հում նավթի խմբաքանակ գնելու մեր որոշումը սխալ էր, և մենք ափսոսում ենք դրա համար», – ասել է ընկերության գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Shell-ը ռուսական հում նավթի խմբաքանակ է ձեռք բերել շվեյցարական Trafigura թրեյդերից ռեկորդային ցածր գնով:
Shell-ը հայտարարել է, որ կփոխի իր նավթի մատակարարման աղբյուրները՝ հնարավորինս շուտ դադարեցնելով իր գործունեությունը Ռուսաստանում և փակելով իր լցակայանները Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև դադարեցնելով ավիացիոն վառելիքի և այլ էներգակիրների արտադրությունը Ռուսաստանի տարածքում:
Մատակարարման շղթայի փոփոխությունը կարող է տևել շաբաթներ և հանգեցնել որոշ նավթավերամշակման գործարանների արդյունահանման կրճատման, մինչդեռ ռուսական նավթամթերքի, բնական գազի և հեղուկ բնական գազի (LNG) դադարեցումը կլինի փուլային, ասել է ընկերությունը:
Ընկերությունը նախատեսում է նաև դադարեցնել իր ներգրավվածությունը Nord Stream 2-ի հետ կապված գործունեության մեջ: