Լրահոս
Օրվա լրահոսը

«Երթուղին մոտ 1 ժամով երկարել է, պահանջարկն էլ շատացել. մինչև 600 եվրոյի էր հասել Մոսկվա-Երևան տոմսի գինը». «Հրապարակ»

Մարտ 09,2022 10:58

Ռուս-ուկրաինական պատերազմն իր հետեւանքները թողեց նախեւառաջ օդային հաղորդակցության վրա։ Ուկրաինայի օդային տարածքը հենց առաջին օրվանից փակվեց, դեպի Ռուսաստան թռիչքները կրճատվեցին։ Նախ՝ Հայաստանից Ռոստով, Կրանսնոդար թռիչքները դադարեցվեցին, քանի որ դրանք մոտ են Ուկրաինային, ուստի վտանգավոր է այդ տարածքով թռչելը։ Բայց նաեւ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ թռիչքների դեպքում են խնդիրներ առաջացել։ Նախ, մի քանի օր է՝ Մոսկվա թռչում են լրիվ այլ՝ ավելի երկար երթուղով, քանի որ ստիպված են շրջանցել Ռուսաստանի հարավը։ Բացի այդ, ռուսական մի շարք խոշոր ավիաընկերություններ վերջին օրերին հայտարարեցին, որ դադարեցնում են թռիչքները ինչպես Երեւան եւ Գյումրի, այնպես էլ շատ այլ երկրներ։

Սրան զուգահեռ՝ սկսվեց ՌԴ քաղաքացիների աննախադեպ մեծ հոսք դեպի Հայաստան, ինչն ավելացրեց ՌԴ-ից Հայաստան ուղեւորափոխադրումների պահանջարկը։ Դա էլ իր հերթին մի քանի անգամ բարձրացրեց օդանավի տոմսի արժեքը։ Երեկ Մոսկվա-Երեւան ուղղությամբ միակողմանի տոմսը միջինը 300-400 հազար դրամ էր, այսինքն՝ 2-3 անգամ թանկ։

Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ թռիչքներ է իրականացնում նաեւ նորաբաց «Ֆլայ ուան Արմենիա» ընկերությունը, որի առաջին թռիչքները հենց Երեւան-Մոսկվա ուղղությամբ էին, սակայն ձախողվեցին, քանի որ ռուսական կողմը թույլտվություն չէր տվել։

Անանյանը նույնպես ասաց, որ գնաճը մի քանի գործոնով է պայմանավորված․ «Նախ, հիմա մենք ականատեսն ենք շատ մեծ պահանջարկի, աննախադեպ է տոմսերի պահանջարկը, որ կա Մոսկվայից դեպի Երեւան, եւ դա գների վրա ազդում է։ Բայց, միեւնույն ժամանակ, մենք այս շուկայում ամենամեծ փոխադրողը չենք եւ գնագոյացման վրա մեծ ազդեցություն չենք ունենում։ Հետո՝ պիտի հաշվի առնենք, որ նաեւ երթուղիներն են փոխվել՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանի հարավում թռիչքային գոտիների ձեւափոխում է տեղի ունեցել, այսինքն՝ երթուղին մոտ մեկ ժամի չափով, եթե ոչ ավելի, երկարել է։ Այդ ամենի արդյունքում մեզ մոտ ընդհուպ 600 եվրոյի էր հասել Մոսկվա-Երեւան միակողմանի տոմսի գինը»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հ
ոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031