Coca-Cola և PepsiCo ընկերությունները հայտարարել են, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին լքում են իրենց բիզնեսները Ռուսաստանում:
Coca-Cola-ի համապատասխան հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չկան: Հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը դադարեցնում է միայն գործարանների աշխատանքը, թե պաշտոնապես դադարեցնում է ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում:
Coca-Cola-ի ըմպելիքները պաշտոնապես վաճառվում են աշխարհի բոլոր երկրներում, բացի Հյուսիսային Կորեայից և Կուբայից:
PepsiCo-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք դադարեցնում են իրենց գազավորված ըմպելիքների վաճառքը Ռուսաստանի տարածքում, բայց կշարունակեն վաճառել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կաթը, մանկական խառնուրդները և մանկական սնունդը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին էր հայտարարել նաև McDonald’s-ը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ