Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է։
Կարդացեք նաև
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն