Աղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունը նույնպես ունի որոշակի հետաքրքրություն։ Որոշակի պաշտոնատար անձինք, ինչու ոչ, որոնք զբաղեցնում են պաշտոններ ԲԴԽ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այո, հետաքրքրված են Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանը հիշեցրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020թ մարտի 31-ին և քրեական գործ հարուցելու մասին որոշումն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ տրված են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Աղվան Հովսեփյանին։
«Հարց է առաջանում՝ եթե այդ փաստական տվյալները պարունակում էին հանցագործության մասին հատկանիշներ, բավարար էին անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա 2020թ մարտին Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում ինչու չիրականացվեց։ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց 2021թ,երբ իրականացվում էր նախընտրական քարոզչություն և Աղվան Հովսեփյանն Ապարան քաղաքում որոշակի դիրքորոշում հայտնեց «Հայաստան« դաշինքի օգտին, սկսվեց այս քաղաքական խայտառակ հետապնդումը »,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանը քաղաքականության հետ որևէ կապ չունի, մարդն ամբողջ կյանքում զբաղեցրել է իրավապահ համակարգերի ղեկավարի պաշտոնը, սակայն որպես քաղաքացի որոշակի դիրքորոշում հայտնելուց հետո, քաղաքացիական պարտքի դրսևորումից հետո սկսվել է այս քաղաքական հետապնդումը։
Հարցին ի պատասխան, թե ինչը դուր չեկավ քաղաքական իշխանությանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանյանը հիշեցրեց Աղվան Հովսեփյանի դիրքորոշում, կարծիքն առ այն, որ վերջինս տեսնում է Ռոբերտ Քոչարյանին՝ որպես այն անձի, որը կարող է այս անելանելի վիճակից դուրս հանելու, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ Նիկոլ Փաշինյանին և քաղաքական իշխանության մյուս ներկայացուցիչներին։
Կարդացեք նաև
«Այդ դուր չգալուն հաջորդում է այս ապօրինի քրեական հետապնդումը, ընդհուպ՝ մինչև կալանավորումը»,- նշեց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: