Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի հակահայ նամակները. Բացահայտում է Արմեն Աշոտյանը. (Լուսանկարներ)

Մարտ 08,2022 20:15

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտաքին քաղաքականության մեջ տոտալ քաոս է։ Մեր շահերը բոլոր մայրաքաղաքներում մատնված են ինքնահոսի։ Այս իշխանությունների կողմից ոչ մի ազգային շահ չի պաշտպանվում։

Այսպես, վերջերս Եվրոպական խորհրդարանը ամրագրել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի Արցախի խնդրի լուծման սկզբունքներից մեկը։ Այս հաջողության համար ծանր աշխատանք էինք կատարել Դավիթ Շահնազարյանը եւ Հանրապետականը, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը։

Պետության կողմից ոչ ԱԺ-ի, ոչ դեսպանատան մակարդակով այս հարցով չեն զբաղվել։

Ավելին, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատունը կատաղի պայքար էր մղում մեր դեմ, հղում անելով նաեւ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացած որոշ փաստաթղթերի վրա։

Ահա ապացույցները։

Իմ ձեռքի տակ են հայտնվել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակները, որոնք հրապարակվում են առաջին անգամ, եւ որոնց նպատակն էր ճնշում գործադրել եվրադեպուտատների վրա եւ մոլորեցնել նրանց։

Դժվար է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով։

Ադրբեջանի դեսպանի նամակները՝ այստեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031