Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը շրջանցել է Արամ Հակոբյանին

Մարտ 08,2022 20:30

Սենթ-Լուիսում ընթացող 2022 Spring Chess Classic շախմատային փառատոնում խաղացվել է վեց տուր: «A» խմբում ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը 4,0 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական, իսկ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը անհաջողության է մատնվել եւ 3,5 միավորով նահանջել է չորրորդ տեղ:

«B» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Արման Միքաելյանը իր անվան դիմաց գրանցել է ընդամենը 2,0 միավոր եւ շարունակում է ընթանալ նախավերջին՝ իններորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031