ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գարնան և գեղեցկության տոնի՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին (աշխատողներին) և մաղթել գարնանային լույս, ջերմություն ու ժպիտներ:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարարը ծաղիկներ ու նվերներ է փոխանցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:
Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կանանց ներկայությունը ծառայության բոլոր ստորաբաժանումներում և առօրյա պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած նվիրվածությունն ու պատասխանատվությունը, ընդգծել, որ երկրի պետական ու հասարակական կյանքում և ներքին կայունության պահպանման գործում մեծ դերակատարում ունեն նաև կին ծառայողները:
«Ծառայության բոլոր օղակներում կանանց ներգրավվածությունը՝ աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ, մթնոլորտը՝ կառուցողական:
Կարդացեք նաև
Իմ և ծառայության ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչների անունից, շնորհավորում և մաղթում եմ Ձեզ կանացի երջանկություն: Հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի ժպիտների, մենք պարտավոր ենք անշեղորեն կատարել մեր ծառայողական պարտականությունը»-շնորհավորանքի իր խոսքում նշել է ՆԳ նախարարը: