«Երախտապարտ եմ Համաշխարհային բանկի նախագահին Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար», – Թվիթերի իր էջում գրառել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նախօրեին Համաշխարհային բանկը հայտնել էր. «Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինային տրվող լրացուցիչ բյուջետային աջակցության «Ուկրաինայում տնտեսական արտակարգ իրավիճակից վերականգնման ֆինանսավորում կամ ԱԶԱՏ Ուկրաինա» փաթեթը՝ 489 միլիոն դոլար:
ՀԲ խորհրդի կողմից հաստատված փաթեթը ներառում է 350 միլիոն դոլարի հավելյալ վարկ, 139 միլիոն դոլարի երաշխիք, ինչպես նաև մոբիլիզացնում է 134 միլիոն դոլարի դրամաշնորհային և 100 միլիոն դոլարի զուգահեռ ֆինանսավորում:
Համաշխարհային բանկի ընդհանուր աջակցությունը կազմում է 723 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
Արագ տրամադրվող այս աջակցությունը կօգնի Ուկրաինայի կառավարությանը կարևոր ծառայություններ մատուցել ուկրաինացիներին, ներառյալ՝ հիվանդանոցներում աշխատողների աշխատավարձերը, տարեցների կենսաթոշակները և խոցելի խավերի սոցիալական ծրագրերը»:
«ՀԲ միջոցները կօգնեն, որ մարդկանց համար կարևոր ծառայությունները շարունակվեն՝ չնայած ռուսական ներխուժմանը»,- Թվիթերի իր էջում գրառել էր Համաշխարհային բանկի նախագահը:
I am grateful to President of @WorldBank Group @DavidMalpassWBG for his strong support of Ukraine in the fight against Russian aggression. #StopRussia https://t.co/PoB1WXEMFH
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) March 8, 2022