Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին.
«Վեհափառ Տեր,
Ընդունեք, ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ:
Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ միացնում Ձեզ հղված՝ բյուրավոր հավատացյալների սրտագին խոսքերին և աղոթքներին:
Շուրջ վեց տասնամյակ ձգվող Ձեր հոգևոր ծառայության ընթացքում, որից ավելի քան 25 տարին հովվապետելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, Ձեր առաջնորդությունն ու կարողություններն ի սպաս եք դրել Հայ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին, ազգային ինքնության, հավատքի ու արժեքների պաշտպանությանը, որպես անխոնջ մշակ ծառայել ազգապահպանությանն ու համազգային խնդիրների լուծմանը և մասնավորապես Հայ դատին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, զարգացրել միջեկեղեցական երկխոսությունը և համերաշխությունը:
Ներկայիս հակասական ժամանակներում, մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին այս օրերին հատկապես կարևոր է Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը՝ որպես ազգային միասնության հիմնարար երաշխիք, որովհետև միասնությունն է մեր նպատակներին հասնելու բանալին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն ու արևշատություն, և թող Աստծո բարձր հովանու ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ծրագրերն ու ձեռնարկները:
Կարդացեք նաև
Ընդունեք խնդրեմ, Վեհափառ Տեր, խորին հարգանացս հավաստիքը»:
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ