Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքում են դեսպանատան աշխատանքից․ հիմնական բեռը դրված է Ուկրաինայի հայերի միության վրա»․ մեդիափորձագետ

Մարտ 08,2022 13:12

«Երկու կողմերի տեսակետներում նմանություններ կան քարոզչական ռազմաճակատում։ Մի կողմն այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում կամ փորձում է մոլորության մեջ գցել իր քաղաքացիներին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական առանձնահատկություններին՝ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե քարտեզին նայենք, ապա այնքան էլ լավ վիճակ չի Ուկրաինայի համար, թեեւ որոշել են մինչեւ վերջ կռվել․ «Երեւի իրենց մոտ էլ է «նոր Սարդարապատ»։ Իսկ ԶԼՄ-ներից տպավորություն է, որ այնտեղ է թափանցել «արծրունիզմը»։ Հայտարարություններ են արվում, որոնք իրականության հետ կապ չունեն եւ մոլորության մեջ են գցում ժողովրդին։ Դրանից չի խուսափում նաեւ ռուսական կողմը, բայց մի բան է հարձակողական քարոզչությունը, մեկ այլ բան՝ պաշտպանողականը»։

Փորձագետը շեշտեց, որ այս ամենը շոշափում է նաեւ հայերին եւ ՀՀ-ին․ «Մեր համայնքը մեծ է եւ կազմակերպված, մեծ ձեռքբերումներ ունի։ Շատ բողոքներ կան դեսպանատան աշխատանքից, ավելի ճիշտ՝ «չաշխատանքից»։ Հիմնական բեռը դրված է Ուկրաինայի հայերի միության վրա։ Իրենք են փորձում իրենցով հարցերը լուծել եւ դեսպանատնից քիչ օժանդակություն ունեն․ մեր դեսպանն ավելի շատ քաղաքական պաշտոն է, եւ նա պիտանի չի այլ բանի, քան քաղաքականությամբ զբաղվելը, եւ նրանից սպասելիք ունենալն արդարացի չէ»։

Հիշեցնենք՝ օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից վստահեցրել է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է ծանրաբեռնված, որ պայմաններ են ստեղծել՝ Ուկրաինայի արեւմտյան սահմանակից երկրներ հայերի տեղափոխման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031