ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
Սիրելի կանայք, գործընկերուհիներ, մայրեր, քույրեր, դստրիկներ:
Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ:
Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ:
Շնորհավորում եմ մեր ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին: Թող սերն ու բարին իշխեն ձեր հարկի տակ, և ձեր սիրելիները միշտ խաղաղությամբ վերադառնան ծառայությունից:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, մաղթում եմ վաստակած օրերի լիություն և սիրո ու հարգանքի վայելման տարիներ:
Սիրելի կանայք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը, օրերը՝ լուսավոր, ձեր սպասումներն՝ անտագնապ և լիուլի իրականացած:
Երջանիկ եղեք, սիրելիներ:
Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
Ոստիկանության գեներալ-մայոր