Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն այլ տեղում էլ պետք է ման գա եւ բարձրաստիճան քաղաքական դեմքերով զբաղվի»․ մեդիափորձագետ

Մարտ 08,2022 12:49

«Բավականին ուշացած բացահայտում է։ ԱԱԾ-ն մի փոքր այլ տեղ պետք է ման գա, բարձրաստիճան քաղաքական դեմքերով եւս պետք է զբաղվի, որոնք իրենց քաղաքականությամբ բերեցին այս վիճակին։ Ամեն երկիր փորձելու է հակառակորդ երկրում գործակալական ցանց հիմնել, եւ Ադրբեջանի մոտ ավելի լավ է դա հաջողվում, որովհետեւ մեր ԱԱԾ-ն սատանաների որսով էր զբաղվում, ոչ թե երկրի ազգային անվտանգությամբ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ-ի՝ ՀՀ-ում եւ Արցախում բացահայտած հերթական գործակալական ցանցին՝ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Այդ ցանցը պետք է բացահայտված լիներ դեռ պատերազմի ժամանակ, որովհետեւ ԱԱԾ-ն բանակում ունի իր ստորաբաժանումները։ Փաստորեն, եթե մեկ ու կես տարի անց է նման բան բացահայտվում, առաջինն ԱԱԾ-ին պետք է մեղադրել։ Լավ չեն աշխատել, թերացել են համապատասխան կառույցներում։ Տեղում էր պետք բացահայտել։ Եթե մի հարյուր հոգի բացահայտվում է, բայց տեղեկությունը չափաբաժիններով են մատուցում, որ ժողովրդին զբաղեցնեն կամ սեփական վարկանիշը վերականգնեն»,-գնահատական հնչեցրեց Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ՝ այդ բացահայտված մարդիկ բոլո՞րն են նման գործողություններով զբաղվել․ «Դատարանի որոշում թող լինի, որ մարդուն ինչ-որ բանում մեղադրենք։ 2018թ․-ին իշխանության գալով՝ այս իշխանությունը որոշեց, որ Ադրբեջանը թիվ մեկ թիրախը չի այլեւս քարոզչության համար։ Հանրային կապերի ՊՈԱԿ-ին, որը դիմակայում էր հակահայկական քարոզչությանը, ասվեց, որ այլեւս չեն «բզելու» Ադրբեջանին։ Այդպես երկրիդ դարպասները բացում ես թշնամու գործակալների առաջ, եւ Ադրբեջանն օգտվել է դրանից։ Ցավոք։ Թիվ մեկ մեղավորն ուժային կառույցներն են՝ ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ ռազմական հակահետախուզությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031