Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինը և՛ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և՛ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի. Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական խոսքը

Մարտ 08,2022 12:44

Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ Արցախի հերոսածին մայրեր և քույրեր

Գարնանային զարթոնքի այս օրերին կրկին հասել ենք այն հանգրվանին, որ ամբողջ աշխարհում նշվում է կանանց միջազգային օրը։

Եթե մարտի 8-ի խորհրդով է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը պաշտոնապես դարձել իրականություն աշխարհի շատ երկրներում, ապա քրիստոնեական միջավայրում կինն ի սկզբանե եղել է պաշտպանված և արժևորված:

Քրիստոնեությունը վերականգնեց կնոջ արարչաստեղծ դերն ու արժեքը և Աստվածամոր օրինակով նորից ամրագրեց կնոջ մեծագույն կոչումը` մայր լինելու շնորհը։

Այս գեղեցիկ տոնի առիթով նշելի է հայ քրիստոնյա կնոջ կերպարը՝ մեծազնիվ, պարկեշտ ու խոնարհ: Ինչպես Պողոս առաքյալն է կոչում. «կանայք համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն …»:

Մեր հայացքի առաջ նորից պարզվում է հայ կնոջ, հերոսածին մոր կերպարը, ով և’ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և՛ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի։

Աղոթում ենք մեր որդեկորույս մայրերի և անհայտ կորած տղաների մայրերի Աստծով մխիթարություն գտնելու համար, որպեսզի Ձեր աչքի առաջ միշտ կարողանաք ունենալ Մարիամ Աստվածածնի կերպարը որպես որդեկորույս մայր՝ մխիթարված Սուրբ Հոգով։

Աստված օրհնի և զորացնի մեր Մայրերին ու քույրերին։

Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031