Լրահոս
Օրվա լրահոսը

Հայուհին հոգատար դստեր, անձնազոհ մոր և սիրող կնոջ լավագույն օրինակն է աշխարհում․ Արմեն Մուրադյան

Մարտ 08,2022 12:30

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ շատերը կհամաձայնեն, որ հայուհիներն եզակի են իր առաքելությամբ։ Դարեր ի վեր հայ կանայք պատվով են կատարում ընտանիքին ու հայրենիքին անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելու վեհ առաքելությունը՝ իրենց շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Հայուհին հոգատար մոր, սիրող կնոջ լավագույն օրինակն է, հայ առողջ օջախի պահապանը, ամուր հենարանն ու սյունն է։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, անգնահատելի է ձեր նվիրվածությունը, գթասրտությունը: Տոնական միամսյակն առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության, ակնածանքի և գնահատանքի խոսքերն ուղղելու ձեզ՝ նվիրումի և հոգատարության համար, հերթական անգամ շեշտելու ձեր կարևոր դերը նաև մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու գործում։

Հայ կնոջն է վերապահված ազգային արժեքների և հայրենասիրության ոգով սերունդներ դաստիարակելու ազգանպաստ առաքելությունը:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել կին բուժաշխատողներին և ապագա բժիշկներին, որոնք տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում` իրականացնելով իրենց մարդասիրական առաքելությունը։

Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։ Ձեզ մաղթում եմ արևշատություն, գարնանաբույր և երջանիկ օրեր, առողջություն, անսպառ սեր, մասնագիտական վերելքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031