Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014թ. Մայդանի իրադարձություններից հետո լքել էր երկիրը, կոչով դիմել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Ես լավ հասկանում եմ, որ Դուք բազմաթիվ «խորհուրդ տվողներ» ունենք, բայց Դուք անձամբ պարտավոր եք ցանկացած գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի: Դա են Ձեզնից սպասում Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում»,- ասվում է ուղերձում, որը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»:
Յանուկովիչը նշել է, որ այդպիսի քայլի համար նրանից շնորհակալ կլինեն թե՛ Ուկրաինայի ժողովուրդը, թե՛ Արևմուտքում Կիևի գործընկերները:
«Ցանկանում եմ նախագահի պես և մի քիչ է հայրաբար դիմել Վլադիմիր Զելենսկուն: Վլադի՛միր Ալեքսանդրովիչ, Դուք, թերևս երազում եք դառնալ իսկական հերոս: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, դա մինչև վերջին ուկրաինացին կռվելը չէ: Դա ինքնազոհողությունն է, հաղթանակը սեփական հպարտության և ամբիցիաների նկատմամբ՝ հանուն մարդկային կյանքերի պահպանման»,- ասել է Յանուկովիչը:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ ցավով է տեսնում, թե ինչ է հիմա տեղի ունենում իր հայրենիքում, և խորապես կարեկցում է հայրենակիցների տառապանքներին: Յանուկովիչը միաժամանակ ընդգծել է, որ «ցանկացած ողբերգություն ունենում է մի պահ, երբ այն հնարավոր է դադարեցնել»:
«Ձեր առաջին օրվանից սկսած՝ Դուք խոստացել եք դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և հենց այդ պատճառով է ողջ Ուկրաինան սատարել Ձեզ: Դուք կարող էիք դառնալ խաղաղության նախագահ, բայց, ցավոք, այդպես չեղավ»,- ասվում է Յանուկովիչի ուղերձում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ