Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումն օգտագործելուց

Մարտ 08,2022 11:37

Պաշտոնական Բաքուն դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ կոչ անելով դադարել «Լեռնային Ղարաբաղ» եզրն օգտագործելուց, քանի որ «Ադրբեջանի տարածքում նման վարչատարածքային միավոր չկա»:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից օգտագործվող «Լեռնային Ղարաբաղ» եզրը Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության մասին հայտարարության մեջ անթույլատրելի է», -ասվում է Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ ռուսական կողմն իր հայտարարություններում բարձր և բարձրագույն մակարդակներում բազմիցս հաստատել է աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անխախտելիությանը, այդ դիրքորոշումն արձանագրված է նաև երկու երկրների ստորագրած բազմաթիվ փաստաթղթերում:

Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական Բաքվի, ի հեճուկս ՌԴ պաշտոնական դիրքորոշման,  նախկինում էլ նման դեպքեր են եղել, երբ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այդ անվանումն է կիրառել «Ադրբեջանի ինքինշխան տարածքների մասին խոսելիս»:

«Նման հայտարարությունները կարող են վնասել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և պատճառ դառնալ իրավիճակի սրացման ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031