Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։
Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։
Արցախի տեղեկատվական շտաբ
Կարդացեք նաև