Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը պատրաստ է մշտապես աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

Մարտ 07,2022 22:00

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյանին։

Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցչին,  (UNDP) ընդգծելով, որ այն կարևոր գործընկեր է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիլա Փիթրս Յահյանին նշել է, որ UNDP-ն պատրաստ է մշտապես աջակցել  Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը խոսել է նաև կանանց իրավունքների մասին, ընդգծելով, որ կանայք ևս պետք է ներկայացված լինեին Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում։ Ի պատասխան ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ նախարարը շեշտել է, որ գենդերային բալանսը պահելու համար, իհարկե,  ողջունելի կլիներ կանանց ներգրավածությունը, բայց շատ դեպքերում շահագրգիռ մարմինների կողմից կին թեկնածուներ չեն ներկայացվել։

Նախարարի կողմից անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, որին ՄԱԿ-ն (UNDP)  ի սկզբանե կարևոր աջակցություն է ցուցաբերել:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության,  պետական ռեգիստրի, քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացնվող բարեփոխումների օրակարգը։ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ միջազգային գործընկերների դերակատարումն ու աջակցությունն այս հարցերում շատ կարևոր են։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031