Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանուել Մանուկյան․ «Ես ասացի՝ թափ տվողին ասեք թող գա, տեսնենք ով է ում վրա թափ տալիս, հետո ոստիկաններն ասացին՝ հեսա մենք թափ կտանք»

Մարտ 07,2022 21:00

Քառօրյա պատերազմի մասնակից,  Արցախյան պատերազմում վիրավորում ստացած եւ «Ոչ վարկային թվականին» նախաձեռնության  ղեկավար Մանուել Մանուկյանին այսօր ոստիկանական բաժնից տեղափոխել են հիվանդանոց։  Բանն այն է, որ այսօր Մանուկյանը կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում, որի ժամանակ ոստիկանները, ինչպես նկարագրեց Մանուկյանը, կոպիտ ձեւով, որ համաչափ ուժ կիրառելով տարել են ոստիկանության բաժին։

Aravot.am-ի հետ զրույցում Մանուկյանը պատմեց, որ ցույց ժամանակ ոստիկանները անպարկեշտ արտահայտություններ են արել։ Մինչ այդ Մանուկյանը, իր իսկ պատմելով, ցույցի ժամանակ ասել է՝ «Թափ տվողին ասեք թող գա, տեսնենք ով է ում վրա թափ տալիս»։  «Դրանից հետո ոստիկաններն ասում էին՝ հեսա մենք թափ կտանք։ Բերանս փակել էին, որ չխոսեմ։ Էնպես էին պաշտպանում, ոնց որ իրենց աստծուն էին պաշտպանում, կամ եթե այդ բառը իմ բերանից դուրս գա՝ իրենց գործից կհեռացնեին։ Հինգ-վեց ոստիկանով հասնում էին մի հատ վիրավոր մարդու վրա ու անհամաչափ ուժ էին կիրառում։  Ես զգուշացրել էի, որ ձեռքս վիրավոր է։ Առանց հարցնելու՝ ինչի՞ եք եկել, ի՞նչ ցույց է, թեւերս ոլորեցին ցավեցնելով ու նստացրեցին մեքենան։ Ոնց որ միտումնավոր ցավեցնեին»։

Մանուել Մանուկյանն ասաց, որ ոստիկանական բաժնում բացատրություն չի տվել, եւ քանի որ ձեռքը ցավում էր, շտապօգնություն են կանչել, ու տարել հիվանդանոց․«Ռենտգեն  արեցին, ասացին՝ վտանգավոր բան չկա, ոչինչ չի եղել, ուղղակի, որ մեջը երկաթ է, ասացին երեւի դա է ցավի պատճառը»։ Նա նաեւ ասաց, որ  ՄԻՊ  գրասենյակից էլ այցելել են իրեն։

Հիշեցնենք, որ  վերջերս ԱԺ կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավորի հարցին  ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած ելույթ ունեցավ, որից հետո պատգամավորը հորդորեց մատ թափ տալով չխոսել։ «Եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, թե տակից, գլխից կարող եք ամեն ինչ խոսել։ Պարզ հարց տվեցի։ Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու եւ մատով եմ խոսեցել։ Ձեր չափն իմացեք։ Պետք լինի՝ թափ կտամ մատս, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031