Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Մարտ 07,2022 21:45

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ 2022թ․ առաջին նիստը

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլայի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հերթական նիստը:

Իր բացման խոսքում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին շարունակական աջակցություն տրամադրելու համար՝ կարևորելով ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ հայ-ամերիկյան համագործակցությունը:

Հայկական կողմից ելույթներով հանդես եկան նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Ամերիկյան պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Լաուրա Հոկլան նիստի ընթացքում ներկայացրեց հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և նշեց հետագա համագործակցության ուղիների կարևորությունը:

ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Մարկ Սիմակովսկին իր ելույթում ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկեց համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:

Ամփոփելով նիստը՝ հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և կարևորեցին նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031