Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորշենցիներին պիտի զենք բաժանվի՝ ինքնապաշտպանվելու համար․ դպրոցի տնօրեն. «Երկիր»

Մարտ 07,2022 20:44

Արցախյան 44-օրյա պատերազմին 30 օր ապաստարաններում պատսպարված՝ Արցախի Նոր շեն գյուղի բնակիչները հիմա էլ սահմանային լարվածությունից են անհանգստանում։ Այս գյուղում խաղաղություն չկա։ Միայն հայ սահմանապահներով հսկվող սահմանին մերթ ընդ մերթ ադրբեջանցի զինվորականները սադրանքների են դիմում, որոշ ժամանակ առաջ էլ գիշերը կրակ են բացել։

Նոր շենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը շեշտում է՝  նորշենցիներին զենք պիտի բաժանվի, որ կարողանան ծայրահեղ դեպքում ինքնապաշտպանվել: Ասում է՝ վտանգավոր է, դիրքը շատ մոտ է գյուղին, հնարավոր է ինչ-որ պահի ոտնձգություն անեն:

Ավանեսյանն ընդգծում է՝ ամենաառաջնային հարցը նորշենցիների անվտանգությունն է, խոսում-խոսում են, բայց ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկում։  «Անվտանգության մասին խոսում են, բայց քայլեր չեն ձեռնարկում։ Մեր բնակիչների կյանքն է կարեւոր, որի համար, ցավոք, որեւէ լուրջ միջոցառում չի ձեռնարկվում: Հենակետեր են դրել, բայց դա բավարար չէ բնակչության անվտանգության համար: Գալու է մի օր, որ մենք թշնամու հետ արդեն ոչ թե սահմանից, այլ մեր օջախներից կռիվ տանք։ Այս ամենը հաշվի չառնելով՝ գալիս ենք դասի, դասապրոցեսներին մասնակցում ենք, դասապրոցեսը չի խաթարվում: Հիմա Նոր շենում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, ադրբեջանական պոստի դիմաց կանգնած՝ Ձեզ հետ զրուցում եմ»,- ասաց նա:

Անվտանգության երաշխիքներ ո՞վ պետք է տա՝ Հայաստանի՞, թե՞ Արցախի իշխանությունները, ի՞նչ սպասելիքներ ունեն նորշենցիներն այս իրավիճակում։ «Իշխանության դեմքերը փոխվելու են, բայց իշխանությունը պետք է գործի ժողովրդի անունից։ Եթե ժողովրդի կողմից է գործում՝ ես կողմ եմ, բայց այսօր Հայաստանի իշխանությունը ժողովրդի անունից ու ժողովրդի համար չի գործում: Ես ուշադիր հետեւում եմ, թե ինչ է կատարվում այդտեղ, լուրջ գործնական քայլեր չեն ձեռնարկվում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Դպրոցի դասերից հետո աշակերտները դուրս են գալիս, խաղում են անմիջապես ադրբեջանցիների նշանառության տակ: Աշակերտների մեջ, ճիշտ է, խուճապային տրամադրություն չկա, բայց անվտանգ չէ»,- ասաց զրուցակիցս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031