Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտ 07,2022 20:33

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց  Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորեց Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031