«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մարտի 4-ին Երանոս Հ․-ն՝ ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.09.45-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դատական նիստ, որը ավարտվել է ժ.09.55-ի սահմաններում։ Նիստի ավարտից հետո,երբ դատավոր Սամվել Մ-ն հրապարակել է խափանման միջոցի անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին հրապարակումը, դատարանի դահլիճից հնչել է հայհոյանք, որից հետո դատավոր Սամվել Մ․-ն հարցրել է ով էր հայհոյողը։ Դահլիճից ամբաստանյալ Հարություն Մ․-ն/կալանավոր/ պատասխանել է , որ հայհոյողը ինքն է: Դրանից հետո, երբ դատավորը դուրս է եկել դահլիճից, դատարանի դահլիճից լսվել են հայհոյանքներ, որոնք հնչել են մի խումբ քաղաքացիների կողմից, փորձել են հարձակվել դատավոր Սամվել Մ․-ի վրա, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:
Դատական կարգադրիչների կողմից քաղաքացիների նիստերի դահլիճից դուրս հրավիրելուց հետո դատական նիստին մասնակցած նույն անձինք փորձեցել են դատավորի հետևից բարձրանալ 2-րդ հարկ, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ և փորձել ուժ գործադրելու միջոցով բարձրանալ 2-րդ հարկ, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: