Լրահոս
Օրվա լրահոսը

Կակաչների հրավառություն՝ Հյուսիսային պողոտայում (Ֆոտոշարք)

Մարտ 07,2022 19:01

Ծաղիկները գարնան խորհրդանիշն են, ավետաբեր մանուշակից ու ձնծաղիկից հետո հաջորդ ծաղիկը, որն աչքի է ընկնում նրբությամբ, խորհրդանշում սեր եւ երջանկություն, կակաչն է: Իսկ կարմիր կակաչները խորհրդանշում են կրքոտ սեր: Երկրներ կան, որ անգամ կակաչներին ու վարդակակաչներին նվիրված տոներ ու փառատոներ ունեն: Դրանցից մեկը Նիդերլանդներն է, որն ամեն տարի հունվարին նշում է Կակաչի տոնը՝ ուրախություն ու գեղեցիկ ծաղիկներ նվիրելով տոնի մասնակիցներին:

Մարտի 7-ին  Երեւանում առաջին անգամ նման տոն ստեղծելու փորձ արեց նաեւ PROFAL  GROUP ընկերությունն իր О2 Gardens նախագծի շրջանակում: Հյուսիսային պողոտայի սկզբնամասում բացվեց  Tulip Market, որտեղ ներկայացված էին շուրջ 60  տեսակի ավելի քան 14000 կակաչներ: Ծաղկային տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեին ոչ միայն իրենց ձեռքով հողից քաղել ծաղիկները՝ սոխուկներով, այլեւ դրանք ձեռք բերել  յուրահատուկ փաթեթավորմամբ: Ծաղկի բացօթյա տոնավաճառը հետաքրքրել էր  նաեւ այս օրերին Երեւանում գտնվող օտարերկրացիներին, նրանք լուսանկարվում էին կակաչների ֆոնին, ոմանք ծաղիկներ գնում իրենց սիրելիների համար:

Նախագծի  համակարգող Արմինե Հարությունյանը նշեց, որ ոգեշնչվել են Հոլանդիայում անցկացվող Կակաչի միջազգային օրվանից: Նրա խոսքով, Հոլանդիան ծաղկի մշակույթի երկիր է, որտեղ մարդիկ առանց որեւէ հատուկ առիթի ծաղիկներ են գնում իրենց համար եւ սիրում  դրանք նվիրել միմյանց: Նա  հույս հայտնեց, որ նախագիծը շարունակական կլինի, ու չի բացառվում, որ հաջորդ անգամ այլ ծաղիկների հրավառություն լինի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031