Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինեկոբանկի paylater-ը աշխարհահռչակ ֆինտեխ բրենդերի կողքին․ հեղինակավոր Yahoo Finance-ի անդրադարձը

Մարտ 07,2022 18:50

Buy Now Pay Later (Գնիր հիմա, վճարիր հետո) ծառայությունը վճարման ժամանակակից մեթոդներից է, որը վերափոխել է գնումների կատարման գործընթացն ամբողջ  աշխարհում` վերջին շրջանում դառնալով թրենդային հատկապես երիտասարդների շրջանում։ BNPL շարժումը նոր նշաձող է սահմանել ֆինտեխնոլոգիաների ոլորտում։

Ամբողջ աշխարհում՝ Klarna, Afterpay, Affirm, իսկ Հայաստանում արդեն՝ paylater։ Հայաստանյան բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը միացել է համաշխարհային միտում ունեցող BNPL (Buy now, Pay Later-«Գնիր հիմա վճարիր հետո») շարժմանն ու նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկել paylater ծառայությունը։

«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի». այս կարգախոսով է Ինեկոբանկը ներկայացրել paylater-ը, որի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով։  Ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայության՝  paylaterի շնորհիվ, հաճախորդներն այսուհետ ունեն ֆինանսական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ն օգտատերերին տրամադրում է գումարի որոշակի սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ լրացուցիչ ձևակերպումների անհրաժեշտության: Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:

«Այսօր Հայաստանը մեծ ներուժ ունի միջազգային ֆինանսական ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար։ Դրա վառ ապացույցն այն է, որ համաշխարհային ֆինտեխ նորարարությունները ակտիվորեն տեղայնացվում են նաև այստեղ։ Մեծապես ոգևորված ենք  լավագույն միջազգային փորձն ու ֆինանսական միտումները Հայաստան բերելու և դրանք հայ հաճախորդների համար հասանելի դարձնելու համար»,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։

Սկզբնաղբյուրը՝ Yahoo Finance

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031