Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և փորձագիտական մակարդակով մտքեր փոխանակել հնարավոր զարգացումների շուրջ:
ՀՀ կառավարություն