Ամեն ինչ կանգ է առել այս պահի դրությամբ․ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ հետևանքներ ու խնդիրներ է արդեն առաջացրել ռուս-ուկրաինական պատերազմը արտահանման ծավալների վրա։
«ՌԴ ստոպ է տրված սաղ գործերը։ Պայմանագրերը դադարեցված են, որովհետև հիմնականում մենք ռուբլիով էինք արտահանում և ռուբլու պատճառով թերևս կանգ է առել ամեն ինչ»,- ասաց Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ «այլ երկրներ արտահանելու հետ կապված խնդիրներ չկան»։
Հայաստանի արտահանողների միության ղեկավարի խոսքով, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի, ապա շատ վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար։
«Սրա մասին պետք էր ժամանակին մտածել։ Արտահանման առյուծի բաժինը չպետք է միայն Ռուսաստանով սահմանափակվեր»,- ասաց Րաֆֆի Մխչյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: