Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները պետք է ձեռք բերեն հանրային ծառայությունների համարանիշ և գրանցվեն Workpermit հարթակում՝ վերբեռնելով աշխատանքային պայմանագիրը։
Անհրաժեշտ է.
- Մուտք գործել workpermit.am/am կայք։
- Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։
- Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։
- Լրացնել բացված ձևում առկա դաշտերը և հաստատել։
*Հայաստանում Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային անձնագրային բաժանմունք։ Խորհուրդ է տրվում միաժամանակ իրականացնել նաև բնակության վայրում հաշվառումը հետագա գործընթացների հարթ կազմակերպման նպատակով։
** ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում։
Կարդացեք նաև
*** Ե՛վ ԵԱՏՄ քաղաքացուն, և՛ նրա ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։