Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկական թատրոնում «Արտավազք»-ի առաջնախաղին են պատրաստվում

Մարտ 07,2022 17:18

Թատրոնի միջազգային օրը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Սամվել Խալաթյանի «Արտավազք» պիեսի բեմադրության առաջնախաղը: Բեմադրության ռեժիսորը Արեն Օսիպյանն է. «Ներկայացումը բավականին սպասված էր մեր ժամանակների համար: Ինչպես գիտենք, թատրոնն այնպիսի միջավայր է, որը հանդիսատեսին թույլ է տալիս հայտնվելու այլ աշխարհի իրականության մեջ, տարածաշրջանային այլ հարթության մեջ, եւ այդ տիրույթը պետք է կարողանա հանդիսատեսի վրա թողնել՝ կրթության ու մշակութային ժամանցի իր բարերար ազդեցությունը: Ես կարծում եմ, որ այս պիեսը շատ կարեւոր դասեր ունի բոլորիս համար: Նախ վեր է հանում հանրության բոլոր տիպի արատները եւ ըստ էության, եթե անգամ չի տալիս այդ արատների շտկման բանալիները, գոնե թողնում է մտածելու տեղ, թե մենքը ի՞նչը չենք արել, որ այսօր ունենք հանրության այսպիսի շերտեր»,- մեզ հետ զրույցում ասաց դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:

Պիեսի հենքում հայոց արքա Արտավազդ առաջինն է, որն ինչ-որ հրաշքով հայտնվում է մեր օրերում, օթեւանում 5 աստղանի «Արտավազդ» հյուրանոցում: Վերջինս բախվում է այն իրականությանը, որ երկիրն իր հասարակական-ազգային-պետական սկզբունքներից արտավազքի մեջ է հայտնվում. «Այստեղ Արտավազդ արքայի եւ իրականության բախումն է: Իրականությունը չի հարմարվելու արքայի հետ, որովհետեւ ինքն է եկել այլ ժամանակներ եւ ստիպված ինքը պետք է փորձի հարմարվել: Բայց քանի որ իր եւ իրականության մեծ այդ վիհը շատ մեծ է, ինքը պետք է ստիպված նաեւ հեռանալու որոշում կայացնի»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ մտավախություն չեն ունեցել, որ գուցե պատմական վեպը ավելի ժամանակակից ներկայացնելու դեպքում, հանդիսատեսի կողմից դրական արձագանք չստանա. «Ըստ էության պատմականությունը մնում է միայն արքայի կերպարի մեջ: Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, երբ որ դրամատուրգն ու ռեժիսորը փորձում են համադրելի արդյունք ստանան, ես չեմ կարծում, որ չընդունվի: Կարծում եմ սա դառնալու է թատրոնի սիրված ներկայացումներից, որովհետեւ ասելիքով ինքը խիստ արդիական ներկայացում է»:

Թատրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ իրենք «Երկիր հայրենի» ներկայացումով կմասնակցեն նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031