Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպանն առաջարկել է «Հետք» խորագրով ցուցադրություններով ներկայացնել իտալական մշակույթի հետքերը Հայաստանում, և հայկական մշակութային հետքերը՝ Իտալիայում

Մարտ 07,2022 17:02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից Արամ Մկրյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում կյանքի կոչված ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են համատեղ իրականացվող նոր ծրագրերին վերաբերող մանրամասներ՝ մասնավորապես դիտարկելով 3 հիմնական ուղղություններ:

Քննարկման առանցքում առանձնահատուկ կարևորվել է իտալական արշավախմբերի և կազմակերպությունների ներգրավվածությունը՝ Հայաստանում հնագիտական ժառանգության ուսումնասիրման ոլորտում: Իտալական կողմից հաստատվել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման տրամադրումը, որին առնչվող ծրագրերը երկուստեք մանրամասն կքննարկվեն առաջիկայում: Այնուհետև կողմերն արծարծել են հայ-իտալական մշակութային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Այդ համատեքստում դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն առաջարկել է Հայաստանում և Իտալիայում իրականացնել ցուցադրություններ՝ «Հետք» խորագրով՝ ներկայացնելով իտալական մշակույթի հետքերը Հայաստանում, և հայկական մշակութային հետքերը՝ Իտալիայում: Դեսպանի խոսքով այդ նախագիծը լավագույնս կարտացոլի դարավոր պատմություն ունեցող երկու երկրների մշակույթների առնչությունները:

Նախարարի տեղակալը գոհունակությամբ է ընդունել դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել մանրամասն մշակելու բոլոր այն ծրագրերը, որոնք երկուստեք նախանշվել և քննարկվել են:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031