Մարտի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան բանակցություններ կվարեն Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն հաստատել է Թուրքիայում Չավուշօլուի մասնակցությամբ ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու ծրագրերը: Նշվում է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցում:
Ուկրաինական կողմն առայժմ չի հաստատել իր մասնակցությունը:
Թուրքիան նման հանդիպում կազմակերպելու առաջարկ արել էր մարտի 4-ին: Հաջորդ օրը Կուլեբան հայտարարել էր, որ չի հրաժարվի նման առաջարկից, եթե տեսնի, որ Լավրովի հետ հանդիպումը կարող է լինել «բովանդակալից» և «կտեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ