«Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին։
Դիլիջան համայնքի «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը։
Հուշամրցաշարին մասնակցել է 300 ըմբիշ՝ ՀՀ տարբեր մարզերից։ Առաջնությանը 26 մարզիկ զբաղեցրել է 1-ին տեղ, ևս 26-ը 2-րդ տեղ, 53 մարզիկ՝ 3-րդ տեղ։ Նոնա Գրիգորյանը հավելեց, որ նշված բոլոր մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի