Ermenihaber. Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության համատեքստում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ուշագրավ գրառում է արել:
«Թուրքիան, Սիրիան, Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն արձագանքում և չեն էլ կարող արձագանքել:
Ինչո՞ւ: Քանզի մեր կողմից խոշորացված պատերազմների պատճառով Կովկասում ու Սիրիայում առկա է Ռուսաստանի հեգեմոնիա: Այս երկրները կարող են ազատվել կայսերապաշտական ուժերի ազդեցությունից միայն հաշտության ճանապարհով»,- գրել է Փայլանը Facebook-ի էջում։