Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական նամակում ասվում է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին՝ աջակցելու տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությանն ու բարօրությանն ուղղված ջանքերին:
«Ես ողջունում եմ Ձեր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած վերջին քննարկումների կառուցողական ոգին: Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել քննարկվող բոլոր թեմաների առաջընթացի համար: Ես, մասնավորապես, հատկապես մտածում եմ մեր կողմից քննարկված ժառանգության պահպանման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության թեմայի մասին»,- ասվում է Մակրոնի նամակում:
Մակրոնը նաև նշել է, որ Ֆրանսիան պատրաստվում է ամրապնդել Ադրբեջանի և Եվրամիության կապերը՝ համաձայն նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում սահմանված առաջնահերթությունների:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ