Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Իշտահներիդ քացախ․ մենք չենք հոգնելու ճշմարտությունը կրկնելուց»․ Մամիջանյանը՝ իշխանությանը

Մարտ 07,2022 14:55

«Իշխանությանը թվում է, թե կգա պահ, որ ես ու ընկերներս կհոգնենք ճշմարտությունը հնչեցնել։ Իշտահներիդ քացախ․ ես երբեք չեմ հոգնի դա կրկնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների պնդումներին, թե նախորդ իշխանությունը բանակցել է Արցախի տարածքները հանձնելու շուրջ եւ այդ ժառանգությունն է մնացել Նիկոլ Փաշինյանին։

«Բանակցությունների ընթացքը կապիտուլյացիայի արդյունքում հողերը հանձնելու հետ համեմատելն անհիմն է։ Երկրորդ, ՀՀ հիմնական բանակցողները մինչեւ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չեն բանակցել որեւէ բան տալու մասին։ Բանակցությունների առանցքը եղել է այն, թե ինչ են ստանալու ՀՀ-ն եւ Արցախը։ Իսկ Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի գյուղերը երբեւէ չեն քննարկվել բանակցային գործընթացում։ Դա անգրագիտություն է կամ անարգանք քաղաքացիների հանդեպ։ Ասածներս հաստատված են ՌԴ նախագահի, Ալիեւի, համանախագահողների հայտարարություններով»,-նշեց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ քրոնիկ կապիտուլյանտ լինելը եւ ապիկարությունը, բանակը քայքայելու փաստերը «Փաշինյանի գրպանը գցեցին» թեզով քողարկելն արդեն հնացած հնարք է իշխանության համար․ «Ժողովրդական լեզվով ասած՝ ջանները թող յուղեն, որովհետեւ այս մասին անընդհատ խոսելու ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031