Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ է համարել 2012 թ. ՀՔԱՎ գրասենյակում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ հավաքի ժամանակ ոստիկանության անգործությունը

Մարտ 07,2022 14:24

2022 թ․ փետրվարի 28-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ, բավարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով ՀՀ Վարչական դատարանի՝ 2020 թ․ մայիսի 7-ի վճիռը։

Դեպքն ունի 10 տարվա վաղեմություն: 2012 թվականի ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում տեղի է ունեցել հանրային հավաք, որից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքային տարածք:

Հատկանշական է, որ հավաքին մասնակցել են Լոռու մարզային և քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Հանրապետական և Դաշնակցական ակտիվ կուսակցականներ:

Հավաքին նախորդած ագրեսիվ կոչերը, հրապարակված հայտարարությունների բովանդակությունն ու բնույթը, ստորագրած անձանց՝ տվյալ պահին զբաղեցրած դիրքը, ինչպես նաև «հավաքի» ժամանակ կատարվող իրադարձությունները ցույց էին տալիս, որ այն պլանավորվել և կազմակերպված էր իշխանության կողմից, որը տեղի էր ունեցել տվյալ պահին գործող իրավապահ մարմինների ղեկավարության համաձայնությամբ։

Վարչական դատարանը, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ դեռևս 2012 թ․ մայիսի 15-ին ներկայացրած հայցադիմումը 8 տարի քննելուց հետո մերժել է։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031