Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանին ընդդիմությունը պահանջում է հրավիրել ԱԺ, պարզաբանել Ֆրանսիայում եղած սկանդալը

Մարտ 07,2022 14:42

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պահանջով պետք է հրավիրվի ԱԺ գլխադասային հանձնաժողով՝ ներկայացնելու իր գործունեության շոշափելի արդյունքները։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Փաստեմ, որ որեւէ կերպ չեմ տեսել հանձնակատարի ներգրավումն Ուկրաինայի շուրջ իրավիճակով պայմանավորված մեր հայրենակիցների անվտանգությունը եւ տեղափոխությունն ապահովելու գործում։ Չգիտեմ՝ դա արվո՞ւմ է, թե ոչ։ ԱԳՆ-ն իր վրա վերցրեց գործառույթի պատասխանատվությունը, բայց հանձնակատարի ներգրավումը չեմ տեսնում։ Գուցե դա նաեւ լավ է՝ հաշվի առնելով մամուլի տեղեկությունները, որ Ֆրանսիայում պարոն Սինանյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ կասկածելի հանդիպումների հետեւանքով վիրավորելով կարեւոր կառույցներից մեկին, չմասնակցելով ընթրիքի»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ եթե Զարեհ Սինանյանը ներկայանա ԱԺ եւ աշխատանքի հաշվետվություն ներկայացնի, պատկերն ավելի պարզ կլինի․ «Բայց ես ավելի շատ կասկած ունեմ ոչ թե կատարած, այ չկատարած աշխատանքի մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031