«Այո, մենք էլ ենք քննարկում։ Հարցը հիմա քննարկման փուլում է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի խորհրդարանի հեղինակած՝ «Բռնազավթված տարածքների մասին» նախագծի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է իշխող ուժի ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանի՝ այս առիթով հայտարարությանը, թե իրենք չեն մեկնաբանում այդ նախագիծը եւ այն իրենց օրակարգում չկա, Վահե Հակոբյանը հարցադրում արեց․ «Բա ուրիշ ի՞նչ պատասխան եք իրենցից սպասում։ Այո, մենք քննարկում ենք, եւ դա շուտով կարծում եմ հանրությանը հասանելի կդառնա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ