Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։
Զրուցակիզները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված նախագծերը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղդասարյանի անձնական ներդրումը մեր հանրապետությունում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա:
Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը կկրի շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ