Մարտի 5-ին Ջերմուկ քաղաքում Վահան Քերոբյանը հանդիպել է հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտի խնդիրները և հնարավորությունները։
Նշելով, որ օտարերկրացիների շրջանում այս պահին բավականին շատ է ցանկությունը տեղափոխվել և իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում՝ նախարարն առաջարկել է դիտարկել Ջերմուկ քաղաքի գրավչության բարձրացման հնարավոր տարբերակները՝ կիրառելով մարքեթինգային տարբեր գործիքներ։
Հաջորդիվ կտարվեն աշխատանքներ՝ հանդիպմանը բարձրացված հարցերի և խնդիրների կարգավորման ուղղությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև