Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ դիրքորոշումը Ուկրաինայի ժողովրդի եւ ղեկավարության հանդեպ պետք է լինի տարանջատված»․ Վահե Հակոբյան

Մարտ 07,2022 13:46

«Ցանկացած պատերազմ որեւէ լավ բանի չի բերում։ Վերջիվերջո, բոլորն էլ նստելու են ու պայմանավորվեն։ Արդյունքում տուժում է ժողովուրդը։ Ուկրաինայի ժողովուրդը կրակոցների տակ է, իսկ ՌԴ ժողովուրդն ընկնում է պատժամիջոցների տակ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով․ «Միաժամանակ չենք մոռացել Ուկրաինայի ղեկավարության պահելաձեւը եւ դիրքորոշումը պատերազմի ավարտից հետո, երբ Զելենսկին շնորհավորում էր Ալիեւին եւ ամեն կերպ աջակցում, օգնում Ադրբեջանին պատերազմի օրերին»։

Ըստ Վահե Հակոբյանի՝ Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի ժողովրդի եւ ղեկավարության հանդեպ պետք է լինի տարանջատված․ «Ուկրաինան անհեռատես քաղաքականության հետեւանքով հասավ այս վիճակին եւ ՌԴ-ին դրեց մի վիճակում, երբ վերջինս չուներ այլընտրանք։ Իրավիճակը շատ անորոշ է, չգիտենք, թե վաղն ինչ երկրում ենք արթնանալու։ Պետք է պահենք զգույշ քաղաքականությունը։ Փակագծերը հիմա չեմ ուզում բացել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031