Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք հացահատիկի թեմայի վրա ֆիքսվել»․ ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողներին

Մարտ 07,2022 13:04

«Ունե՞նք հացահատիկի խնդիր, որովհետեւ հիմնականում ՌԴ-ից ենք ներկրում, հացի թանկացման ռիսկ կա՞»։ Այս հարցին ի պատասխան՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց․ «Հարցի ակնկալիքը ո՞րն է, որ ՀՀ հացահատիկի պաշարի մասին տեղեկություն տա՞նք։ Դա գաղտնի տեղեկություն է, ի դեպ, չի հրապարակվում։ Ռիսկերի մասին է խոսքը»։

Լրագրողը հստակեցրեց՝ ի՞նչ է արվում, որ ՀՀ-ն հացահատիկի խնդիր չունենա։ Էդուարդ Աղաջանյանը պատասխան հարց հնչեցրեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք հացահատիկի թեմայի վրա ֆիքսվել»։

Նկատառմանն ի պատասխան, որ ՀՀ-ն մեծամասամբ ներկրող երկիր է եւ ներկրում է հենց ՌԴ-ից, Աղաջանյանը շարունակեց․ «Իմ հարցը հռետորական է։ Եթե խոսքը գործող կոնֆլիկտից բխող ռիսկերի մասին է, այդ թվում՝ ՀՀ-ին վերաբերող, ապա հացահատիկը նման բազմապիսի ռիսկերից մեկն է։ Ըստ այդմ, չեմ հասկանում, թե ինչու է լրագրողական համայնքը կամ դրա մի մասն այդպես սեւեռվել հենց հացահատիկի խնդրի վրա, որովհետեւ գուցե այլ՝ ավելի կարեւոր եւ ռիսկային խնդիրներ կան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031